Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

30-ամեայ պատմական փորձը․․․

30-ամեայ պատմական փորձը․․․
15.07.2025 | 11:05

Լալե Սարըիբրահիմօղլու, «Ջումհուրիյեթ» օրաթերթ, 1995թ․ հունուար 21․ «Դաշնակ կուսակցութեան գոյութեան գլխաւոր նպատակն է Թուրքիոյ հողամասերուն վրայ հայկական պետութեան մը հիմնումը: Անգարա կը մտածէ, որ Դաշնակցութեան գործունէութիւնը դադրեցնելու առընչութեամբ Հայաստանի իշխանութիւններու որոշումը կրնայ սկզբնակէտ մը նկատուիլ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւններու բարելաւման համար» («Յառաջ», Փարիզ, 1995 յունուարի 28-29, Ա էջ)։

Դաշնակցությունը արգելափակվեց 30 տարի առաջ, բայց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բարելավման որևէ սկզբնակետ էլ չդրվեց։ Թուրքիան ամբողջ թափով շարունակեց Հայաստանի շրջափակման իր հակահայ քաղաքականությունը։

Մեհմետ Ալի Բիրանտ, «Սաբահ» օրաթերթ, 1995թ․ հունուար 25․ «Հայաստանի նախագահ Տէր Պետրոսեան անցեալ ամիս փակեց Դաշնակցութիւն կուսակցութիւնը։ Փակեց ո՛չ միայն կուսակցութեան կեդրոնը, այլ նաեւ անոր երիտասարդական ճիւղերը եւ մեկուսացուց կուսակցութեան առաջնակարգ անձնաւորութիւնները: Դաշնակցութիւնը արգելք կը հանդիսանայ ո՛չ միայն Թուրքիոյ հետ յարաբերութիւններուն, այլեւ խաղաղութեան գործընթացին: Լ. Տէր Պետրոսեանի ուրիշ կարեւոր մէկ նախաձեռնութիւնն էր ազերիներու հետ հաշտութեան բանակցութիւններու զարգացումը․․․» («Յառաջ», Փարիզ, 1995 փետրուարի 2, էջ 4):

Դաշնակցությունը արգելափակվեց 30 տարի առաջ, բայց չվերացավ Թուրքիայի հետ հարաբերությունների արգելքը, չվերացավ նաև «խաղաղության գործընթացի» խոչընդոտը։ Եվ ոչ մեկ շոշափելի զարգացում էլ չպատահեց Ադրբեջանի հետ «հաշտության» բանակցություններում։

Լևոն Տէր Պետրոսյանը Թուրքիայի «կուտը» կերավ՝ ՀՅ Դաշնակցությունը արգելափակելով։ Գլխավոր մոտիվացիան թերևս նրա վաղեմի մաղձն էր Դաշնակցության հանդեպ։

Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ուտել նույն «կուտը», սակայն Հայության ինքնության ընդհանուր դիմագիծը խեղելու, կապիտուլացիոն պայմանագրի ստորագրությունը դյուրացնելու և իր ապազգային իշխանությունը վերարտադրելու նպատակով․․․

Եկեղեցու և Դաշնակության դեմ կիրառվող հալածանքները Թուրքիայի համար ընդամենը նախերգանքն են, նախապայման՝ խոշորագույնն անարգել տիրանալու հեռանկարում։

Պատմական փորձը հուշում է՝ այս անգամ էլ չի հաջողվի։

Կարէն Խանլարեան

Դիտվել է՝ 11219

Մեկնաբանություններ